Մոսկվա կինոթատրոնում կայացավ «ԲԱԽՏԻ ՏԵՐԸ» նոր կինոկատակերգության պրեմիերան

Հոկտեմբերի 24-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ «ԲԱԽՏԻ ՏԵՐԸ» նոր կինոկատակերգության պրեմիերան։
Ֆիլմի գլխավոր դերակատարուհին, դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն էր, ով ֆիլմում երկվորյակ քույրերի էր մարմնավորում:
Ժանետն ու Անետը երկվորյակ քույրեր են, որոնք ծնվել են Մացառուտ գյուղոււմ, տատիկը հայտնի պայծառատես Արուսն է, որից էլ քույրերից մեկը ժառանգում է տատիկի շնորհքը:
«ԲԱԽՏԻ ՏԵՐԸ» ֆիլմի բեմադրող ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։
Գլխավոր դերերում հանդես եկան Լևոն Հարությունյանը, Ստեփան Ղամբարյանը, Սուրեն Թումասյանը, Մարինե Պետրոսյանը եւ այլ ճանաչված դերասանները։
Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ շատ խիստ էր տրամադրված, քանի որ իր ընկեր՝ ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, առաջին անգամ էր գեղարվեստական ֆիլմ նկարահանում: «Դժվար էր, շատ էի վախենում, որովհետև ես այդքան վստահ չէի իմ հնարավորությունների վրա, որքան վստահ էին ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանը և Արման Միտոյանը: Հետաքրքիր էր, որ «քասթինգ» ասվածը չի եղել, ինձ ընտրել էին որպես գլխավոր հերոսուհու, շատ տարօրինակ էր, բայց նաև վախենալու»,- նկատեց նա։







