Փաշինյանը արցախցիների վերադարձի հարցը պատկերացնում է Ալիևի նման՝ ապրել Բաքվի կառավարման ներքո
Փաշինյանն այսօր եկել էր ասուլիսին ասելու՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերիների վերադարձի հարցում իմ վրա հույս չդնեք։ Իսկ Ռուբեն Վարդանյանի հետ կապված ասաց՝ իրեն ո՞վ էր խնդրում, որ գնար Արցախ: Նա ձեռքերը լվացել է այդ մարդկանցից և մեղադրում է նրանց գերության մեջ լինելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական- քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։
Ինչ վերաբերում է արցախահայերի վերադարձի իրավունքին և Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրատեսական չի համարում նրանց վերադարձն այնպես, ինչպես Արցախի ղեկավարությունն է պատկերացնում, բանախոսը նշեց, որ Փաշինյանը ցանկանում է վերջնականապես փակել այդ հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։