Պետությունը օրհասական վիճակում է, իսկ Փաշինյանը խելագարի նման Բեռլինում գոչում է «կեցցե հեծանիվը»

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն արձագանքեց Էրդողանի հայտարարությանը, ասելով, որ ծանր որոշումներ ու փոխզիջումներ պետք է լինեն։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի վերջնական հանգրվանը կլինի «Զանգեզուրի միջանցք»-ը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

Կարապետյանը, անդրադառնալով Փաշինյանի Բեռլին կատարած այցին և հեծանիվ քշելուն, նշեց, որ այդ ամենը փիառ ակցիա է․ «Խելագարության նշան է երկու օր գտնվել Բեռլինում ու հեծանիվ քշել։ Պետությունը օրհասական խնդիրների առջև է կանգնած, Փաշինյանը խեղկատակի նման գոչում է՝«Կեցցե’ հեծանիվը»։ Հասարակական համախմբում է պետք, որպեսզի Փաշինյանը հեռանա։ Ոստիկանությունը առաջինը նռնակը կնետի Փաշինյանի գրպանը, եթե բոլոր շերտերը ոտքի կանգնեն, ոչ մեկը չի ենթարկվի Փաշինյանի հրամանին, այդ թվում՝ իր տխրահռչակ թիմը»։

Մանրամասները՝ տեսանյութում։