Հունգարիայի կառավարությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն արդեն գործընկերներ են

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։

Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը տրամադրել է մոտ 500 հազար եվրոյին համարժեք դրամ՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժաներին ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սննդով, հիգենիկ և անկողնային պարագաներով ապահովելու համար։

Աջակցությունը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 և աղտեից տուժած 1000 հոգու։ Պետքարտուղարի խոսքով փոխգործակցությունն ուշացած է սակայն այս քայլը կարել է դիտարկել հետագա նոր համագործակցությունների սկիզբ։

Մանրամասները՝ տեսանյութում։