Ալիևը՝ Նիկոլի ականջից բռնած, սահմանին թուղթ ստորագրել տվեց, հիմա հրաժարվում է կանոնակարգ հաստատել

ԱՄՆ-ն առաջին իսկ օրից ներգրավված է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, 1994-ից խոսում են հաշտության բացառիկ հնարավորության մասին, բայց իրականություն չի դառնում։ Հիմա առավել ևս իրականություն չի դառնա, քանի որ ընթացող բանակցությունները խաղաղության միտված չեն, դրանք ՀՀ-ին նոր կապիտուլիացիա են բերելու։

Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարությանը, որ հիմա բացառիկ հնարավորություն կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու։

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին Մելիք- Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանը նոր պահանջներ ու խնդիրներ է ստեղծելու:

Մանրամասները՝ տեսանյութում։