Ոգեղեն Հայաստանի նշանավոր զավակ Ռուբեն Էլբակյանն իր հայրենիքի երաժշտական ժառանգությունն է փառաբանում Փարիզում

Ոգեղեն Հայաստանի նշանավոր զավակ Ռուբեն Էլբակյանն իր հայրենիքի երաժշտական ժառանգությունն է փառաբանում Փարիզի սրտում՝ հայտնի Սենթ-Ռոհ եկեղեցում

2024 թվականը որպես Ֆրանսիայում Հայաստանի տարի հռչակելու ծրագրի շրջանակներում, հունիսի 12-ին Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում «Հայկական երաժշտության անթոլոգիա» եզակի երաժշտական միջոցառում է անցկացվել, Ֆրանսիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ և Ֆրանսա-հայկական մշակութայի նշանավոր դեսպան Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԻ կատարմամբ։

Հնչում է մեղեդիների մի զարմանահրաշ շղթա Լոռվա երկրագործի երգից սկսած (նեոլիթիկ շրջան, ակապելլա) մինչև Մաշտոց, Նարեկացի, Սայաթ Նովա, Շերամ, Կոմիտաս։ Իր երգող ոգին լքելով նոտաները, բռնում է մի տիեզերական ճամփորթությունհրավիրելով հանդիսատեսին հետևել նրան։ Լքելով ներկան, մենք նավարկում ենք դեպի հին ժամանակներ։ «Ալմաստ», «Արշակ II» և «Անուշ» օպերաների մեներգերի իր կատարողական մեկնաբանությունները բառիս բուն իմաստով կախարդում են հանդիսատեսին: Զարմանալի իր ՁԱՅՆԻ շնորհիվ, մենք մտնում ենք ՎԱՆ ԳՈԳԻ ներկապնակի ռիթմի մեջ, ընկալում Ջիոտտոյի կապույտի ներդաշնակությունը և Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսիի հողախառն զգեստը: Ինչ վերաբերում է Բամ Որոտանի ԿԱՆԱՉՅԱՆԻ Հայրենասիրական քայլերգի, ապա այն մղում է մեզ ընդառաջ մեր ճակատագրին, առաջ` դեպի ՀՈՒՅՍԻ վաղվա օրը:

Այնուհետև հնչում  են Եկմալյան, Ալեմշահ և որպես եզրափակիչ ծաղկեփունջ՝ ԱՅՎԱԶՅԱՆԻ «Իմ Հայաստանը», որը ոտքի է հանում հանդիսատեսին: Մենք մոռանում ենք այս աշխարհի փոքրությունը՝ բարձրանալով Ռուբէն ԷԼԲԱԿՅՆԻ  արևաշող ՆՈՏԱՆԵՐՈՎ` դեպի ջերմ ԱՐԵԳԱԿ։ Համերգն ավարտվում է ծափերի որոտով։

Այս ԱՐՏԻՍՏԸ Հայաստանի ու մեծն Շառլ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՐԺԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՎԱԿՆ Է։ Նրա զորությունը, կենսական եռանդը բխում են իր անսահման սիրուց` իր փառահեղ հայրենիքի հանդեպ։ GRAZIE MAESTRO.

Մարիո ՎԵԿՉԻՈՆԵ,  Ֆրանսիայում հրատարակվող «LA VOCE» իտալական ամսագրի թղթակից

Թարգմանությունը ֆրանսերենից` Լիա ԱՎԵՏՅԱՆԻ