Փաշինյանն ատրճանակով կարող է մտնել ԱԺ և մարդ խփել, պետք լինի՝ կզոհի նաև իր թիմակցին

Վերջին օրերին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը պայմանավորված է Տիգրանաշենով ու չորս գյուղերով։ Նախիջևանում ձևավորված է առանձին համազորային բանակ, որտեղ մեծ ազդեցություն ունի Թուրքիան, այնտեղ է հիմնական այսպես կոչված «անկլավներից» մեկը՝ Տիգրանաշենը։ Այդ տարածքների հնարավոր հանձնումը ՀՀ-ի համար ծայրահեղ ծանր հետևանքներ է բերելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը և հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններին` պատգամավորը նշեց, որ այդ օրը Աժ-ում Փաշինյանն իր հայտարարություններով խրախուսեց ոստիկանությանը։

«Մի օր էլ ատրճանակով կարող է մտնել ԱԺ և մարդ խփել, պետք լինի, իր թիմակիցներից մեկին էլ կխփի, միայն թե իր քաղաքական կյանքը երկարացնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։