Ինչո՞ւ դաժանորեն ջարդեցիք մարդկանց, եթե Շարժումը մարում է․ ձեր դեմ ընդվզողը ժողովուրդն է

Իշխանության գործողությունները չեն կարող ճնշել ժողովրդին, նրանք հասկանում են, որ անվտանգային խնդիրները չոքել են իրենց դուռը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Ինչո՞ւ դաժանորեն ջարդեցիք մարդկանց, եթե Շարժումը մարում է, գիտեք, որ այն քաղաքական չէ, մարդիկ են ընդվզում։ Սա միայն Սրբազանի կամ առաջնորդների պայքարը չէ, այն մարդկանց մտավախությունների արտացոլումն է։ Հիմա իշխանությունը կռիվ է տալիս աթոռները պահելու համար, բայց նենգաբար ստում է, թե կռիվ են տալիս ՀՀ ամեն միլիմետրի համար։ Նրանք համոզում են մեզ, որ Թուրքիային ձեռնտու գործընթացներն իբր իրենց որոշումներն են, ինչն ավելի վատ է»,- ընդգծեց Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։