Կիևը հարձակվում է Թուրքիա գնացող գազատարի վրա․ Պուտին

Մի քանի ուղղություններով Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, բայց միևնույն ժամանակ Կիևը փորձում է հարվածել գազատար խողովակներին, որոնցով գազ է հասնում Թուրքիա։

Այդ մասին Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալության խմբագրին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«7-10 օր առաջ ուկրաինական անօդաչուները հարձակման փորձ են արել Սև ծովի ափին գտնվող գազատար կայանի վրա, որտեղից գազ է մատակարարվում Թուրքիա։ Սա կատակ չէ, և ոչ մի չափազանցություն; Խնդրում ենք տեղեկացնել մեր բարեկամ նախագահ Էրդողանին այս փաստերի մասին։ Նաև անընդհատ անօդաչուների հարձակումներ են տեղի ունենում Սև ծովում նավագնացության համակարգը հսկող նավերի վրա», – նշել է նա»։

Պուտինի վերոնշյալ խոսքերը մեծ արձագանք են գտել թուրքական առաջատար լրատվական կայքերում։