Պետք է պատրաստվենք Ռուսաստանի հետ պատերազմի. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ռուսաստանի Դաշնության ռազմական տնտեսությունն աշխատում է նոր հակամարտության ուղղությամբ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

«Ռուսաստանը վաղուց անցել է ռազմական տնտեսության և շարունակում է զինվել. պետք չէ հավատալ, որ Պուտինը կանգ կառնի Ուկրաինայի սահմանների մոտ: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի մինչև 2029 թվականը: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի հաղթանակը, ի վերջո, մեզ բոլորիս ավելի թանկ կարժենա, քան այսօրվա մեր աջակցությունն Ուկրաինային»,- ասել է նա։

Գերմանիայի ՊՆ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Վրաստանի, Մոլդովայի և, ի վերջո, ՆԱՏՕ-ի համար:

«Այդ պատճառով մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային: Մեր աջակցության կրճատումը ճակատագրական հետևանքներ կունենա, և ոչ միայն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար»,- հավելել է նա: