Սրբազանը կհերթագրվի կալանավայրում Փաշինյանին հանդիպելու համար, պատմության մեջ նա մնալու է դավաճան
Փաշինյանի ոտքի տակի հողը երերում է, Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր արգելելը հոգեվարքի դրսևորում էր։ Նա երեկ փոքրոգորեն փորձեց վրեժ լուծել Վեհափառից և հոգևոր դասից, քանի որ շարժումը առաջնորդում է Բագրատ Սրբազանը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։
Դիտարկմանը, թե լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բագրատ Սրբազանի` իր հետ հանդիպելու հնարավորությանը, ասաց, որ վարչապետի հետ հանդիպման ընթացակարգեր կան, պետք է հերթագվի, Կարապետյանը նկատեց․
«Փաշինյանը, ոտնահարելով եկեղեցին, ոտնահարում է ժողովրդին, նրա անունը անիծված է մնալու պատմության դասագրքերում։ Բագրատ Սրբազանը կալանավայրում կհերթագրվի Փաշինյանին հանդիպելու համար, նա պատմության մեջ մնալու է դավաճան, իսկ Բագրատ Սրբազանի անունը պատմության մեջ մնալու է ոսկե տառերով, Փաշինյանը լավ հասկանում է, որ իր անունը պատմության մեջ անիծված է մնալու»։
Մանրամասները՝ տեսանյութում։