«Հայը․ինքնանկար» և «Հույսի շավիղ». երկու գրքի շնորհանդես

Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի գրողների միությունում կկայանա Կարինե Ռաֆայելյանի «Հայը․ինքնանկար» և «Հույսի շավիղ» նորատիպ գրքերի շնորհանդեսը։

Առաջինը հայապատումների ժողովածու է, որն ընդգրկում է հայ դասականների և ժամանակակից գրողների ստեղծագործությունները՝ նվիրված հայի տեսակին, ինչպես նաև Կ․ Ռաֆայելյանի ընդարձակ գրականագիտական ուսումնասիրությունը այդ երկերի վերաբերյալ։

Երկրորդը վիպակների ժողովածու է, որում արտացոլված է հեղինակի վերաբերմունքը մեր ժամանակների բարդ իրականությանը՝ գեղարվեստական գրի տեսքով։