Անձնական և քաղաքական վարկանիշի անկմանը զուգահեռ Արթուր Վանեցյանի անունը շահարկելը տարատեսակ ցնդաբանություններով` զարմանալի չէ. Բաբայան
Անձնական և քաղաքական վարկանիշի անկմանը զուգահեռ Արթուր Վանեցյանի անունը շահարկելը տարատեսակ ցնդաբանություններով` զարմանալի չէ:
Փաստորեն գործող իշխանությունն ի վերջո առերեսվում է իրականությանը, հանրային իրական տրամադրություններին: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հասարակությունը հոգնել է պրիմիտիվ ստերից, հեքիաթներից և դա այլևս փաստ է: Ուշագրավ է, որ մի քանի օր առաջ Գլխավոր դատախազին էին հարցնում գաղտնալսման իբրև քրեական գործի մասին, որը վեց տարի ամեն դիտանկյունից քննված քրեական գործ է և հիմա նորովի հրամցնելու փորձ է արվում, սակայն ակնհայտ է, որ դա ևս ապարդյուն է:
Շատերն այլևս նման ելույթներին, ասուլիսներին վերաբերվում են հումորով, նման մոտեցում հենց Վանեցյանը ևս բազմիցս առաջարկել էր, բայց ոչ այս անգամ:
Ցավոք ներկայումս ոչ ոք այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով հումորի տրամադրություն չունի: Կարծում եմ, որ իրավական գործընթացներ այսօրվա հրապարակվածի վերաբերյալ հաջորդելու է, հնարավոր է հերթական զրպարտության հայցը և դրա բավարարումին ականատեսը լինենք: Ակնհայտ է նաև, որ իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել, բոլոր այն գործակալներին որոնք ուրացել էին Հայաստանի և Արցախի շահին:
Ինչ վերաբերում է ԶՊՄԿ և Կարեն Վանեցյանի հիշատակմանը, ապա ես, որպես Կարեն Վանեցյանի փաստաբանական խմբի անդամ, շատ հնարավոր եմ համարում, որ Կարեն Վանեցյանը շուտով, անձամբ եւ հրապարակայնորեն իրեն վերաբերվող իշխանական բոլոր կեղծիքները կբացահայտի»,-գրել է նա: