Ըստ Փաշինյանի անվտանգության դոկտրինի, շատ ավելի լավ կլիներ ոստիկաններին Կիրանցի ճանապարհից հեռացնեին ու տեղներն արագ ծառ տնկեին

Գիտե՞ք՝ ինչի են այսօր ոստիկանների մեծամասնությունն այսքան անուղեղ ու անհայրենիք, որովհետև հիմնականում հավաքագրված են կյանքում իրենց տեղը չգտած, չկայացած մարդկանցից։ Ոստիկան լինելը նրանց համար ոչ թե կոչում է, այլ «գրդոն»։

Ոստիկանական բարեփոխումների անվան տակ, List. am-ով աշխատանքի անցած, որևէ կրթություն չունեցող, որևէ արհեստի չտիրապետող, կյանքի մեծ մասն անորոշ գործերով զբաղված ու 3 ամսում ոստիկան դարձած անձանցից բաղկացած այս շերտը Նիկոլ Փաշինյանի նպատակների իրականացման բութ գործիքն է։ Իրականում տեղի ունեցավ ոչ թե ոստիկանության բարեփոխում, այլ համակարգի պղծում։ «Ոստիկանության մասին» օրենք և այլն, և այլն դրանք բոլորը դատարկ խոսքեր են, այս մարդկանց տերը Նիկոլ Փաշինյանն է ու այս ինտելեկտից զուրկ զանգվածից ակնկալել որևէ վեհ գաղափար, հայրենիքի զգացում․․․անիմաստ բաներ են։ Ամսական աշխատավարձը, պարգևավճարն ու տիրոջը փառաբանելն ու տիրոջ հրամանով մարդ ծեծելն է նրանց հայրենիքը, ուրիշ ոչինչ։

Սակայն ըստ Նիկոլ Փաշինյանի անվտանգության դոկտրինի, շատ ավելի լավ կլիներ, որ նրանց Կիրանցի ճանապարհից հեռացնեին ու տեղներն արագ ծառ տնկեին, այդպես գոնե չէր վիրավորվի մարդկանց ինտելեկտը, որոնք ստիպված են լինում շփվել այդ բիոզանգվածի հետ։

Երբեմնի «ոստիկանը մերն է» կարգախոսներն անիմաստ են ու իրենց սպառած։ Ժամանակի անտեղի կորուստ է որևէ հորդորով նրանց դիմելը։

Կարեն Կարապետյան