ՔՊ-ն, Վանոյին մեջբերելիս, թող «Գյադաների ժամանակը» հիշի, անպատկառությունը չափ պետք է ունենա. Գալոյան

Սահմանազատում պետք է ամբողջական իրականացվի, ոչ թե հատվածական, նաև հստակ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն։ Ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքից, Վայոց ձորից, Սյունիքից դուրս գալո՞ւ են, որ մենք զիջում ենք, որևէ խոսք չկա այդ մասին, նրանք առավելագույնն են ուզում ստանալ, իսկ մյուս հատվածների հետ ի՞նչ է լինելու։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արման Գալոյանը։

Խոսելով իրական և պատմական հայրենիքների հակասության մասին Փաշինյանի դասախոսություններից և այդ համատեքստում «ՔՊ»-ի կողմից հաճախ Վանո Սիրադեղյանին մեջբերելու հանգամանքից` ՀԱԿ վարչության անդամը նկատեց․

«Վանո Սիրադեղյանը նրանց համար մահացած ժամանակ էլ է մրցակից, նրանք բարոյական իրավունք չունեն Վանո Սիրադեղյան մեջբերեն, նրանք մերժեցին Պանթեոնում նրան հուղարկավորել։ Եթե մեջբերում են նրան, թող  բոլոր գրվածները մեջբերեն, օրինակ՝ «Գյադաների ժամանակը», անպատկառությունը չափ պետք է ունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում։