ԴԴՏ-ի մեծ համերգը Երևանում
Հունիսի 24-ին, ժամը 20․00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԴԴՏ խմբի համերգը։ Համերգի կազմակերպիչն է «Երևան կինոակումբը»։
ԴԴՏ-ն (ДДТ) հանրահայտ ռուսական խումբ է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ռուսական ռոքը։ Խումբը ձևավորվել է 1980 թվականին Յուրի Շևչուկի կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր նրա այնպիսի երգեր, ինչպիսիք են «Что такое осень» («Ի՞նչ է աշունը»), «Еду я на родину» («Գնում եմ հայրենիք» ), «Не стреляй!» («Մի՛ կրակիր») տասնամյակներ շարունակ միավորել են սերունդներին՝ հանդիսանալով ստեղծագործական ազատության և մարդկանց հանդեպ անկեղծ սիրո դրսևորում:
ԴԴՏ-ի ելույթները իրենցից մշտապես ներկայացնում են որակյալ կենդանի երաժշտություն և վիզուալ շոու, ինչպես նաև տպավորիչ մթնոլորտ: Համերգը, որով խումբը հանդես կգա Երևանում, առանձնահատուկ է, քանի որ երաժիշտները հյուրախաղեր կամ մեծ համերգներ չեն ունեցել 2020 թվականից ի վեր։ Այս ընթացքում խումբը թողարկել է երկու ալբոմ՝ «Творчество в пустоте» և «Творчество в пустоте 2» («Արվեստը դատարկության մեջ» և «Արվեստը դատարկության մեջ 2»), իսկ Յուրի Շևչուկը երաժիշտ Դմիտրի Եմելյանովի հետ միասին թողարկել է «Волки в тире» («Գայլերը հրաձգարանում») սկավառակը։
Սա կլինի միակ համերգը տարածաշրջանում և տեղի կունենա Հայաստանի ամենամեծ համերգասրահում։ Կհնչեն ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործություններ։
(Եթե տոմսերի ձեռքբերման հետ կապված հարցեր ունեք, գրեք @YerevanKino_Support Telegram-յան ալիքին, էլեկտրոնային փոստով՝ info@move2armenia.am կամ զանգահարեք՝ +37455768287):