Թուրքաիայի ոստիկանությունը 98 մարդու է ձերբակալել՝ երկրաշարժից հետո վնասված տները թալանելու կասկածանքով

Թուրքաիայի ոստիկանությունը 98 մարդու է ձերբակալել՝ երկրաշարժից հետո վնասված տները թալանելու կասկածանքով։

Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Միայն Հաթայ նահանգում գողության համար 40 մարդ է ձերբակալվել։ Ոստիկանները նրանցից առգրավել են մոտ 11 000 դոլար, 70 000 թուրքական լիրա, ինչպես նաև տեխնիկա, զարդեր, բանկային քարտեր և զենք։ Եվս երկու հոգի ձերբակալվել են տուժածների համար նածատեսված սնունդը գողանալու փորձի համար։

Նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև այլ նահանգներում: