Միայն նա կարող է իշխանության գալուց հետո արհամարանքով մոտենալ մարդկային կյանքին, ով մինչ այդ գրոշի արժեք չի ունեցել
«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հնարավորինս արագ Տավուշի մարզում պետք է գնան միակողմանի զիջման ու կրկին սպառնացել, որ հակառակ դեպքում պատերազմ է լինելու։
Ինչպես հայտնում է աղբյուրը, այս անգամ որոշ ՔՊ-ականներ ընդդիմացել են, բայց․․․ոչ թե զիջմանը, այլ ստորագրությամբ տարածքների հանձնմանը, պատճառաբանելով, որ ժողովուրդն այս անգամ իրենց չի ների։ Մի շարք ՔՊ-ականներ առաջարկել են, որ ավելի լավ է այդ տարածքները հանձնել պատերազմով, ինչին էլ ընդդիմացել է Նիկոլ Փաշինյանը։
Կարծես կրկին գործելու է Շուշիի ու առհասարակ ողջ Արցախի հանձնման նույն սցենարը, երբ Նիկոլ Փաշինյանը իր հայրենադավությունը մանիպուլացրեց ազգափրկությամբ, հայտարարելով, որ եթե չհանձնեի, կզոհվեր 20 հազար մարդ։
Այս սպառնալիքը Նիկոլ Փաշինյանը դամոկլյան սրի նման կախել է ողջ հասարակության գլխին, հերթը Տավուշինն է։ Արդեն ակնհայտ է, որ իշխող խմբակը կհանձնի նաև Տավուշում մեր տարածքները, սակայն Նիկոլը հերթական անգամ կներկայանա փրկչի կերպարով, որ հանձնելով Ադրբեջանի մատնանշած տարածքները, փրկեցի Տավուշի ողջ բնակչության կյանքը։ Այնուհետև Նիկոլը Փաշինյանը «կրփկի» Վայոց Ձորի, հետո Սյունիքի, հետո Արարատի մարզերի բնակիչների կյանքերը, արդյունքում հայաթափման գործընթացքը նենգափոխելով հայափրկման սուրբ առաքելության։
Բայց այս դավաճանական գործարքի իրականացման համար ոչ պակաս կարևոր են որոշ ՔՊ-ականների ստոր մոտեցումները, այն է, որպեսզի չհամարվեն դավաճան, տարածքները հանձնեն պատերազմով։ Այլ խոսքով, հանձնելն արդեն վճռված է, մնում է որոշումը՝ ինչպե՞ս, ստորագրությա՞մբ, թե՞ մարդկային կյանքերի գնով։ Սա պատանեկության տարիներին ծեծվածի, գրոշի արժեք չունեցող աբիժնիկի հոգեբանություն է, որովհետև միայն նա կարող է իշխանության գալուց հետո արհամարանքով մոտենալ մարդկային կյանքին, ով մինչև իշխանությունը եղել է մերժված բոլորի կողմից։
Դժվար է պատկերացնել որևէ մի այլ երկրի իշխանություն, որոնց ներկայացուցիչներն առաջարկեն հայրենիքը հանձնել պատերազմով, այլ խոսքով պատերազմը դիտարկեն ոչ թե հայրենիքի փրկության, այլ խորտակման միջոց։
Բայց մի կողմ թողնենք այս անհայրենիք խմբակի ստոր նկրտումներն ու այդ նկրտումների իրագործման գործիքակազմն ու անդադառնանք հասարակությանը։ Հասարակությունն այո, պետք է պատրաստվի պատերազմի, քանի որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ողջ Հայաստանից թողնի միայն իր երազանքների մարմնացումը՝ կառավարության շենքը, այդ պատերազմը միևնույնն է լինելու է, սակայն պատերազմով պետք է պահպանի ու վերադարձնի իր հայրենիքը, միաժամանակ թոթափելով իր վրային այս իշխանության նեխահոտ գոյությունը։
Կարեն Կարապետյան