Նիկոլ Փաշինյանը տարածքներ հանձնելուց բացի, սկսում է հանձնել նաև մեր հայրենակիցներին

Ադրբեջանը 18 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ նրանց մեղադրելով, իբր Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում ցեղասպանություն են իրականացրել։

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները շատ սինխրոն են գործում, ֆուտբոլային տերմինով ասած՝ պասերով։

Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը անհապաղ պետք է վերադարձնի Տավուշի 4 գյուղերը, ինչին հաջորդում է Նիկոլի հայտարարությունը, որ այդ 4 գյուղերը պատկանում են Ադրբեջանին, դրան էլ հաջորդում է այս շինծու մեղադրանքը։

Չլիներ Փաշինյանի Բաքվի՝ ջրաղացին ջուր լցնելու պատրաստակամությունը, չէր լինի նաև այս մեղադրանքը, որովհետև Փաշինյանի հայտարարությունը Բաքվի համար հիմք հանդիսացավ Հայաստանին «ցեղասպան» ներկայացնելու։

Այս 18 հայերի, որոնց անունները դեռևս հայտնի չեն, Բաքվի թիրախում հայտնվելու ուղիղ պատասխանատուն կրկին Նիկոլ Փաշինյանն է, ու Աստված մի արասցե, եթե նրանք հայտնվեն Բաքվի բանտերում, Հայաստանի անհայրենիք իշխանությունների կողմից կմոռացվեն ճիշտ այնպես, ինչպես մոռացվել են բոլոր նրանք, ովքեր այժմ գտնվում են այնտեղ։

ՄԻԵԴ ուղարկվող անմեղսունակ ու զուտ ընթացակարգային դիմումները հաշվի չենք առնում։

Կարեն Կարապետյան