Իրանցի վերլուծաբան. «Թեհրանը մտահոգ է, որ ԵՄ դիտորդները հետախուզական տվյալներ են հավաքում մեր մասին»
Իրանը դեմ չէ Հայաստանի ռազմական ուժեղացմանը, ինչքան ուժեղ լինի այնքան կարող է զսպել թուրք – ադրբեջանական տանդեմին, իսկ Իրանի անվտանգությունը դրանից շահում է։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին։
Անդրադառնալով ԵՄ դիտորդների ներկայության վերաբերյալ Իրանի արձագանքին իրանցի վերլուծաբանը նկատեց, որ Իրանը նրանց ներկայությանը դեմ է, մտահոգված է, որ ԵՄ դիտորդները կարող են Իրանի կողմից ինֆորմացիաներ հավաքել ու հետախուզական գործունեություն իրականացնել, նրանց աշխատանքի հանդեպ վստահություն չունեն։
Ինչ վերաբերում է Ադրբեջան-Իրան հարաբերություններին, Հուսեյնին նկատեց, որ Բաքվի հետ խորը հակասություններ ու խնդիրներ կան, այն է՝ Իսրայելի հետ ռազմական, հետախուզական, տնտեսական համագործակցութունը, իսկ Իսրայելը ոխերիմ թշնամի է և չի հանդուրժում նրանց ներկայությունը տարածաշրջանում։
Մանրամասները՝ տեսանյութում։