Քիչ էր մնում՝ Ռուբինյանը Քըլըչին դիմեր Սերդար ձյաձյայով, ջերմ մթնոլորտ էր Անթալիայում. Կարապետյան
Ես չգիտեմ իշխանություններն ինչ ծիլերի մասին են խոսում, որովհետև Վազգեն Սարսգյանը միանգամայն այլ սերմեր էր ցանել։ Եթե ծիլեր ասելով նկատի ունեն Ադրբեջանին հանձնված Արցախը, Ադրբեջանին նվիրված Հայաստանի տարածքները, թշնամու առաջ ստորացված լինելը, ապա նրանք ծանոթ չեն ո՛չ ծիլերից, ո՛չ Վազգեն Սարգսյանի ցանած սերմերից, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության հիմքերից։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը, անդադառնալով ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, որ Վազգեն Սարգսյանի ցանած սերմերն այսօր տալիս են իրենց ծիլերը։
«Իշխանության կողմից ամենամեծ երեսպաշտությունն էր հաղթանակած Սպարապետի շիրիմին նրանց այցը, այն դեպքում երբ ամբողջովին փոշիացրեցին մեր հաղթանակած էջերը, քանդեցին Հայաստանի Հանրապետության հիմքերը, զրոյացրեցին հերոսություններն ու նահատակությունը դարձրին անիմաստ»,-նշեց Կարապետյանը։
Անդրադառնալով ԱԱԾ-ի այն հայտարարությանը, որ սահմանը հատած ադրբեջանցուն որոշել են վերադարձնել, Կարապետյանը նշեց՝ դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ թուլամորթություն, քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և մի քանի տասնյակ հայ զինծառայողներ գերության մեջ են:«Երբ Հայաստանում մի ընդդիմադիր գործիչոչ իշխանահաճո հայտարարություններ է անում, այդ մարդուն կալանավորում են, հարուցում են քրեական գործ և հետաքննությունը տևում է ամիսներ, բայց ինչ-որ մի ադրբեջանցու պահով մի օրում պարզեցին, որ մոլորվել է ու մի քանի ժամում բանտիկը գլխին նվիրեցին Բաքվին»,-հավելեց Կարապետյանը։
Խոսելով Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի մասին՝ քաղաքական գործիչը նշեց, որ այնտեղ կասկածելի ջերմություն էր Հայաստանի ու Թուրքիայի միջև. «Քիչ էր մնում՝ Ռուբինյանը Քըլըչին դիմեր Սերդար ձյաձյայով, ջերմ մթնոլորտ էր Անթալիայում»:
Մանրամասները՝ տեսանյութում։