Վազգեն Սարգսյանի հաղթանակած գործը չեն շարունակում ֆուտբոլ խաղալով, այլ վերադարձնելով նրա երազած հայրենիքը

Վազգեն Սարգսյանի հաղթանակած գործը չեն շարունակում ֆուտբոլ խաղալով, այլ վերադարձնելով նրա երազած հայրենիքը, վերականգնելով հայոց բանակի երբեմնի հզորությունը, իսկ այն իշխանությունը, որը հողին հավասարեցրեց բոլոր ձեռբերումներն ու հաղթանակները, որը Արցախը նվիրեց Ադրբեջանին, որի մեծամասնությունը բանակում չի ծառայել, որի համար հայրենիք հասկացություն գոյություն չունի, իսկ սերն առ պետություն նույնականանում է սեր առ թուրքերն ու ադրբեջանցիները, Վազգեն Սարգսյանի նույնիսկ անունը տալու իրավունք չունի։ Դուք պղծեցիք ոչ միայն Հայաստանն ու Արցախը, փոշիացրեցիք ոչ միայն մեր ազգային զարթոնքի օրերն ու հրաժարվեցինք պատմությունից ու ազգային արժեքներից, այլև զրոյացրիք նորանկախ Հայաստանի բոլոր հերոսների սխրանքները, նահատակությունը դարձրիք անիմաստ։

Վազգեն Սարգսյանի անունը տալ, նրանով հպարտանալ կարող են բոլորը, բացի ձեզանից, դա երեսպաշություն է ձեր կողմից։

Իսկ ՊՆ-ն պետք է չէ վերածել ԿԳՄՍՆ-ի սպորտի վարչության, որովհետև որոշ ժամանակ առաջ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին Հայաստանում տեղի ունեցավ ՊՆ-ի վոլեյբոլի առաջնությունը, իսկ հենց այսօր Ադրբեջանում ընթացող հատուկ ջոկատայինների զորավարժություններին զուգահեռ Հայաստանում մեկնարկում է համաբանակային ֆուտբոլի առաջնությունը։ Ընդ որում կապ չունի, որ այն նվիրված է Վազգեն Սարգսյանի անվան, դրանից ո՛չ Ադրբեջանի ռազմական հզորությունն է փոքրանում, իսկ պահանջատիրությունը նվազում, ո;չ էլ մեր զենքի ուժն է ավելանում ու մեր հայրենիքը շարունակաբար թշնամուն հանձնելու պատրաստակամությունը քչանում։

Կարեն Կարապետյան