Լրագրող ժամանակվանից սովոր է ծախվելուն, հիմա էլ տարբեր երկրների հետ է բանակցում, որ թանկով ծախվի
Փաշինյանը սազն առել խաղաղություն էր երգում, հիմա ասում է՝ Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ Հայկական կողմին մեղավոր սարքեց ու լկտիաբար դեռ խոսում է Ներքին Հանդից, ուզում է պատժել նրանց, ովքեր համարձակվել են ինքնապաշտպանվել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Փաշինյանը բանակցում է տարբեր երկրների հետ, որ տեսնի՝ ում թանկով ծախվի, լրագրող ժամանակներից սովոր է ծախվելուն, իր էությունն է, հայրենիքն էլ հետն է ծախում։ Ադրբեջանի նավթային ինդուստրիայի առյուծի բաժինը պատկանում է «British Petrolium» բրիտանական կազմակերպությանը, Փաշինյանը կարծում է՝ իր գլխարկով ու ոսկե ատամներով ավելի մեծ ազդեցություն կթողնի Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության ղեկավարի վրա, քան նրանց պետության շահերն են և Բաքվի նավթը։ Աշխարհով մեկ ընկած տերեր է ման գալիս»,- ընդգծեց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։