Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին երկրաշարժից տուժած Թուրքիայի քաղաքացիներին ցուցաբերած օգնության համար
«Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը, որը կօգնի մեղմել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»,– գրել է Քըլըչը Twitter–ի իր էջում։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ հայկական հինգ բեռնատարներ Ադիյաման են տեղափոխում 100 տոննա սնունդ, դեղորայք, ջուր և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։