Գրեմմիակիր «Էբեն» քառյակն առաջին անգամ Երևանում

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի համերգով:

Փետրվարի 20 -ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակը: Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով:

Համերգի ծրագրում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21 Ալֆրեդ Շնիտկե | Լարային քառյակ համար 3 Էդվարդ Գրիգ | Լարային քառյակ համար 1

Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից

https://shorturl.at/vDQ28 //// Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։ Տոմսերի արժեքը՝ 2.000 – 15․000 ՀՀ դրամ։