Արարատ Միրզոյանը ճիշտ կանի՝ դիմի ակնաբույժի

Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողի հարցին, թե որպես պատմաբան ի՞նչ գնահատական կտա այն ուժին, որի օրոք սպանվեց մեր ազգային երազանքը` Արցախը, միացրեց վաղուց սպառված «ողբը»՝ նախկիններին մեղադրելով կոռուպցիայի ու երկիրը կոնֆլիկտի մեջ թաղելու համար։

ԱԳ նախարարը 2020թ․-ի ծեծից հետո հավանաբար կուրացել է, եթե իր ու ՔՊ-ական տարբեր պաշտոնյաների կողմից շուկայական գներից անհամեմատ ցածր գներով առանձնատներ ու բնակարաններ ձեռք բերելը, իրենց սպասարկող բանկիրի կողմից արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրումը, միայն իրենց ազգականների ու մերձավորների կողմից տենդերների շահումը, ամենամսյա պարգևավճարները, «Դվին» հյուրանոցում հաճախակի խրախճանքները, պետության կարիքների անվան տակ թանկարժեք մեքենաների ձեռք բերումը, հարկատուների հաշվին Բալիում հանգիստները, ամուսիններով, քավոր-սանիկով, ախպոր տղով ու աներձագով ԱԺ լցվելն ու տարբեր պաշտոններ զբաղեցները կոռուպցիա չի համարում։

Ինչ վերաբերում է կոնֆլիկտի մեջ թաղելու մեղադրանքին, ստացվում է՝ Ադրբեջանն անմեղ էր, նախկիններն էին մեղավոր։