Նոր Սահմանադրության քամիները Թուրքիայից են գալիս, Փաշինյանը փոխում է Անկախության հռչակագիրը

Նոր Սահմանադրություն ընդունելու քամիները Թուրքայից ու Ադրբեջանից են գալիս, քանի որ այդ նոր սահմանադրությունը հնարավորություն կտա հրաժարվել Անկախության հռչակագրի դրույթներից, Ցեղասպանության ճանաչմանն այլևս հետամուտ չլինել և հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատարումից։ Հենց այց համատեքստում էլ Փաշինյանը կատաղի հարձակվել էր զինանշանի և Արարատ լեռան վրա, ստեղծել Հայոց պատմություն-Հայաստանի պատմություն կեղծ հակադրություն և առհասարակ կասկածի տակ առել հայոց պատմությունն ու ազգային արժեքները։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

«Նոր Սահմանադրութունը բավարարելու է Թուրքիայի թելադրած պահանջները, կլինեն այնպիսի կետեր, որով ոչ միայն պետք է հրաժարվենք մեր արդարացի պահանջներց, այլև վտանգի տակ է դրվելու մեր ապագան, նշվելու է նաև  բանակի թիվը»,-ավելացրեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է փախստականների վերադարձի պահանջին, ապա Կարապետյանը նշեց, որ դա Հայաստանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծելու։

«Ադրբեջանն ահաբեկիչներին բերելու է և կեղծ փաստաթղթերով բնակեցնի Սյունիքում, չի բացառվում, որ հայերը ստիպված լքեն իրենց բնակավայերը, ոչ մեկ չի ցանկանում ապրել իրական ահաբեկչի հետ։ Հետագայում Հայաստանին կպարտադրեն, որ նրանց տա արտոնություններ՝  հարկային, հողային և այլն, որպես առաջին պատերազմի հետևանքով հեռացած բնակիչներ»,-ընդգծեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։