Քննադատությունն ինքնանպատակ չպետք է լինի․ լավին լավ պետք է ասել, վատին՝ վատ

Սկսենք վատից․ Փաշինյանը, պատերազմի ժամանակ տալով բազմահազար զոհեր, ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիր։ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Արցախի շրջափակման ու Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ մատը մատին չխփեց, արդյունքում Արցախն ամբողջությամբ նվիրեց Ադրբեջանին՝ հասնելով հայաթափման։ ՀՀ տարածքները զիջեց Ադրբեջանին՝ պատրաստականություն հայտնելով ևս նոր տարածքներ նվիրաբերել ու ստորագրել կապիտուլյացիոն վերջնական ակտը։ Հայաստանը գործոնից վերածեց բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ ունեցող տարածքի։ Թուրքիայի թելադրանքով հարձավեց ազգային արժեքների վրա՝ նսեմացնելով Հայոց պատմությունը՝ արժեզրկելով Արարատ լեռան նշանակությունը, ծաղրի ենթարկելով ՀՀ զինանշանն ու հիմնը։ Հարձակվեց Եկեղեցու վրա՝ փորձելով քանդել այն, ինչպես ժամանակին երիտթուրքերն ու բոլշևիկները։

Հիմա լավը․ տարին սկսվեց դրական ազդակով։ Լոռու մարզում խիստ ղեկավարի ու հաղթած գերագույն գլխավոր հրամանատարի տեսքով լուծեց մարզասրահի կախիչի ու բասկետբոլի վահանակի հարցը։