ՀԷՑ-ը կարելի է դասել ամենախայտառակ որակի ծառայություն մատուցող ընկերությունների շարքին

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը թերևս կարելի է դասել ամենախայտառակ որակի ծառայություն մատուցող ընկերությունների շարքին։

YerevanLive (https://t.me/liveYerevan) զանգահարած քաղաքացիները դժգոհում են, որ ցանկացած թեթև քամու, անձրևի, նույնիսկ որևէ մեկի կողմից «հավեսով» փռշտոցի դեպքում մի շարք բնակավայրեր ժամերով զրկվում են հոսանքից։

Նման դեպքերում ՀԷՑ-ի թեժ գիծ զանգելն անիմաստ զբաղմունք է, քանի որ օպերատորները մշտապես «զբաղված են» լինում։ Միայն 100 զանգահարողներից մեկ «երջանիկ աստղի տակ» ծնվածին է հաջողվում կապվել օպերատորի հետ ու լսել՝ «հարգելի բաժանորդ, վթարային անջատում է» անգիր արած նախադասությունը։

Միակ փոփոխությունը՝ ինքնապատասխանիչի կանացի ձայնը տղամարդու ձայնով փոխարինելն է, մեկ էլ երաժշտությունը երևի։