ՔՊ-ականը զբաղված է համագյուղացիներին բռնել տալով ու քվոտաների վաճառքով
Գեղարքունիքում շարունակում է իրավիճակը խիստ լարված մնալ այն աստիճանի, որ առավոտյան Երևանից ջրային պարեկներին օգնության է մեկնել նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը։ Հաղորդվում է, որ արդեն կան շուրջ 30 ձերբակալված ձկնորսներ։
YerevanLive (https://t.me/liveYerevan)-ի տեղեկություններով, ձերբակալվածների տվյալները նախապես ոստիկանությանն է հանձնում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով ըստ մարզի բնակիչների, նախկինում զբաղվել է ձկնագողությամբ։
Սակայն ՔՊ-ականի հոգսը, որը ոստիկանությանն է հանձնում իր համագյուղացիներին, ամենևին էլ ձկները չեն։ YerevanLive (https://t.me/liveYerevan)-ի մեկ այլ տեղեկության համաձայն, ներկայումս տեղի է ունենում ձկնորսությամբ զբաղվելու քվոտաորում և քվոտաների վաճառքով զբաղված է հենց նույն ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։