Մանվել Բադալյանի ձևակերպմամբ «ցինիկներն» իրեն ընտրեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մանվել Բադալյանի ձևակերպմամբ «ցինիկներն» իրեն ընտրեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։

ԱԺ-ում Բադալյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Դեմ քվեարկողներ չեն եղել։

Նախկինների օրոք Մանվել Բադալյանը Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահն էր, իսկ 2018 թ․-ի «հեղափոխությունից» հետո նույնպես շարունակում էր քննադատել ներկայիս իշխանություններին։

«Եթե նախկինում պաշտոնյաները 10-20 տարում էին ցինիկանում, հիմա՝ 2-3 տարի է հարկավոր»։ Սա Մանվել Բադալյանի կողմից ներկայիս իշխանություններին տրված գնահատականներից մեկն է։ Փաստորեն այսօր այդ «ցինիկները» նրան ընտրեցին ՄՊՀ անդամ։

Ենթադրաբար Բադալյանը զղջացել է իր նախկինում ունեցած կարծիքի համար, և «սիրո ու հանդուժողականության» հեղափոխության «ասպետները» շռայլ են գտնվել զզջացողի հանդեպ։

Ի դեպ, նմանատիպ հանձնաժողովները լավագույն տեղն են պորտաբուծության հակում ունեցող անձանց համար, որտեղ, ստանալով բավականաչափ բարձր աշխատավարձ, կատարում են նվազագույն աշխատանք։