Երևանում սերն այլ է. երգիչ Դավիթը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Երգիչ Դավիթը երկրպագուներին է ներկայացրել իր նոր ՛՛Запах улиц Еревана՛՛ («Երևանի փողոցների բույրը») երգի տեսահոլովակը: Երևանյան էներգիտական եւ անցուդարձը ներկայացնող երգի խոսքերն ու երաժշտությունը Դավիթի համատեղ աշխատանքն է Ka-Re՝ Կակաջան Ռեջեպով-ի հետ։
«Երևանում յուրահատուկ էներգետիկա, ռոմանտիզմ եւ ջերմություն կա, որոնք տեղ են գտել այս երգում եւ տեսահոլովակում։ Մենք ցույց ենք տվել, որ Երեւանում սերն այլ է։
Երբ երգիչ Ka-Re-ն Հայաստանում էր, նրա մոտ առաջացավ միտք ներկայացնել երգ Երեւանի մասին, այդ ժամանակ անձրևոտ եղանակ էր, եւ մենք ստեղծեցինք երգ, որում երեւանյան սեր ու հույզեր կա »,-ասում է արտիստը։


