Հուսով եմ` «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերը փաստերից չեն տխրի և կշարունակեն ջայլամի քաղաքականությունը․ Սաղաթելյան

2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ հաշվի նստել ժողովրդի կամարտահայտության հետ։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նախորդած շրջանում Բերդ, Գորիս, Թալին, Վանաձոր, Ախուրյան, Անի և այլ համայնքների՝ ժողովրդի կողմից ընտրված համայքապետերի, իսկ այս օրերին Ալավերդի համայնքում ոչ իշխանական թեկնածուի նկատամամբ իրականացվող ապօրինությունները միայն վերահաստատում են հնչեցված գնահատականները»,-նշել է նա։

Սաղաթելյանի համոզմամբ, նման գործողություններով օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։

«Ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, ժողվրդավարություն ասավածը նրանց համար ընդամենը պոպոլիստական կարգախոս է։

Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի և կշարունակեն ջայլամի քաղաքականությունը»-շեշտել է Իշխան Սաղաթելյանը: