Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու փորձերը հանգեցրին լակոտապետության

Եթե Պլատոնը, որը ժողովրդավարությունը համարում էր կառավարման բոլոր ձևերից վատագույնը, քանի որ, ըստ նրա, այն հագնեցնում է բռնապետության, ապրեր մեր օրերում, կհամոզվեր, որ Հայաստանի «աննախադեպ ժողովրդավարությունը» հանգեցրել է լակոտապետության։

Այսօր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ Ալեն Սիմոնյանը գրառմամբ էր հանդես եկել, որով պատասխանում էր իր ճեպազրույցի հետ կապված լրատվականներից մեկի տակ արված գրառումներին։

Հավանաբար կհիշեք, որ մի անգամ էլ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Նիկոլ Փաշինյանն էր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել ֆեյսբուքում մի կնոջ մեկնաբանությանը և ափսոսանք հայտնել, որ սքրինշոթ չի արել այն։

Հայաստանի Հանրապետությունն ու պաշտոնները դիտավորյալ եմ բոլորը մեծատառով գրել, որպեսզի ակնառու լինի պետության բարձրաստիճան պաշտոնյաների աղետալի անհամապատասխանությունն իրենց պաշտոններին։

Վայ այն հասարակությանը, որի իշխանությունների մոտ գաղափարազրկությանը, քաղաքական անգրագիտությանը, պարտվածի ու հայրենիքը հանձնողի հոգեբանությանը գումարվում է նաև անձի չափազանց անլրջությունն ու զբաղեցրած պաշտոնի հետ չափազանց դիսբալանսը։