«Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ-ի շենք, բենզինը լցրել իր վրա և սպառնացել ինքնահրկիզվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին, Ժամը 12:30-ի սահմաններում, ԴԱՀԿ աշխատակիցներից Զոհրաբ Մ.-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ մի քաղաքացի մտել է Հալաբյան փողոցում գործող ԴԱՀԿ շենք և սպառնում է ինքնասպանություն գործել:
Պարզվել է, որ Երևանի բնակիչ 48-ամյա Ալիկ Դ.-ն մտել է ԴԱՀԿ շենք, իր վրա բենզին է լցրել ու պահանջել, որ եթե ԴԱՀԿ աշխատակիցները իր հարցերին լուծում չտան, ապա ինքն իրեն կհրկիզի: Տևական ժամանակ ԴԱՀԿ աշխատակիցները նրա հետ բանակցություններ են վարել և նա հրաժարվել է այդ քայլին դիմելուց:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ալիկ Դ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևանի սիթի» ընկերությունում: