ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին պատրաստ ենք փոխանակել մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով
Ըստ Փաշինյանի, գերիների խնդիրը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այս մասին այսօր, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց նա։
«Մենք պատրաստակամություն ենք հայտնել ճկունություն ցուցաբերել այս հարցում ու աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի մեր գերիները վերադառնան»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ բանակցությունները խնդրի լուծման ճանապարհներից մեկն են։
«Ընդ որում մենք նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակել մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,- ասաց Փաշինյանը։