Երբ առաջարկ ստացա, հուզվեցի․ մարտին սպասվում է Նարգիզի մենահամերգը Երևանում
2024 թ. մարտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ճանաչված երգչուհի, տարբրեվրող ձայնով Նարգիզի (Զաքիրովա) մենահամերգը: Նա հանդես կգա «ONA» ծրագրով եւ Երեւանում կհնչեցնի ոչ միայն նոր ստեղծագործություններ, այլև իր` հիթային դարձած, Մաքսիմ Ֆադեևի հեղինակած սիրված հիթերից, բոլորի կողմից սպասված «Դու իմ քնքշությունն ես», «Երկուսով», «Միշտ քեզ հետ կլինեմ» և այլ երգեր: Նարգիզը առաջին անգամ Հայաստան է ժամանել 2017-ին: Նա ծնունդով Ուզբեկստանից է ու ,խոսելով Հայաստանի եւ իր ծննդավայրի նմանությունների մասին, երգչուհին նշում է․
«Առաջին հերթին՝ ջերմ ու սիրալիր հյուրընկալությունը։ Եվ, իհարկե, երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալումը: Ուզբեկ և հայ ժողովուրդներն ունեն բացառիկ երաժշտական ճաշակ և իսկականը դիլետանտիզմից տարբերելու գերազանց ունակություն: Ուզբեկ և հայ ժողովուրդները կեղծիք չեն հանդուրժում՝ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ՝ ամեն ինչում»։
Խռպոտ ձայնով երգչուհուն հայ հանդիսատեսը սիրում է, նախորդ համերգը անցել էր լի դահլիճով։ Երգչուհու խոսքով՝ հայ հանդիսատեսը ցնցող ազդեցություն է թողել իր վրա եւ այստեղ վերադառնում է սիրով։
«Հայ հանդիսատեսը տվեց ինձ այն ամենը, ինչի մասին կարող է երազել բեմում կանգնած ցանկացած արտիստ։ Ես պարզապես պարուրված էի սիրով, և դա լիովին անկեղծ էր: Հենց այդպիսի պահերի համար ես ուզում ստեղծագործել և ճախրել ավելի վեր: Ես միշտ կհիշեմ այդ իրադարձությունը, քանի որ հենց այդպիսի հանդիսատեսն է մոտիվացնում մեծ նվաճումների։ Եվ, իհարկե, երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալումը: Ուզբեկ և հայ ժողովուրդներն ունեն բացառիկ երաժշտական ճաշակ ,կեղծիք չեն հանդուրժում՝ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ՝ ամեն ինչում: 2017 թվականի իմ առաջին այցը Երևան ինձ համար կմնա իմ ստեղծագործական կյանքի ամենավառ և ամենահիշարժան իրադարձությունը»:


