Արաս Օզբիլիզը կառաջադրի իր թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն այսօր հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Նա նաև նշեց, որ որոշել է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
«Ես մտածում եմ, որ հայկական ֆուտբոլը շատ աճելու տեղ ունի, դրա համար ես իմ թեկնածությունն եմ դնում ֆեդերացիայի նախագահի ընտրություններում», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օզբիլիզը։