1996 թվականից ի վեր՝ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել․ Նիկոլ Փաշինյան
Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դետեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսեսնուս-1»-ին միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում ու ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետական զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե ՀՀ-ն դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն», – ասաց նա
Նա ասաց, թե 1996 թվականից ի վեր՝ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել։ «Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց», – նշեց Փաշինյանը։