Միգուցե շատերի համար իրատեսական չէ, բայց Արցախի էջը փակված չէ. Լևոն Քոչարյան

«Պետք է էջը փակված չհամարենք ու պետք է հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը, խոսքը իշխանության մասին է, ու նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների պահանջը պետք է իրենց միջոցով հստակ ձևակերպվի»,- «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավորը։

Արցախի կորստի համար, ըստ Քոչարյանի, առաջին ու հիմնական պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է։