Ցանկացած մեղադրանք ռազմամարզական ՀԿ-ների հասցեին, հետևանք է առաջին հերթին պետական կառավարման թերացումների. հայտարարություն
Պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կողմից ԶՈՒ և անվտանգային բարեփոխումների բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ հասարակության որոշակի հատված վերակազմակերպվել է օգտվելով միավորման ազատության իրավունքից և ինքնուրույն է կազմակերպում անվտանգային խնդիրների լուծումը, որը նաև կապված է կյանքի իրավունքի պաշտպանության հետ։
Ցանկացած ուղղակի կամ անուղղակի մեղադրանք ուղղված ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հասցեին, հետևանք է առաջին հերթին պետական կառավարման թերացումների ու բաց թողումների։ Մասնավորապես, անվտանգային ոլորտում հանրության լայն շերտերի հորդորները, առաջարկները և նախաձեռնությունները չեն արժանանում պատշաճ արձագանքի և ուշադրության։
Միևնույն ժամանակ, մի քանի անգամ տարբեր ձևաչափերով բարձրաձայնել ենք, որ հասարակական կազմակերպությունները բաց են պետական լիազոր մարմինների հետ փոխգործակցության և փոխհամագործակցության համար, ինչպես նաև չունենք օրենքով քաղաքացիական վերահսկողության ժողովրդավար սկզբունքներին համապատասխանող իրական լծակներ։
«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» Հասարակական կազմակերպության անդամներ՝
«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպություն
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
«Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
«Գոյատևման գիտակրթական կազմակերպություն
«ՀԵՆՔ»» հասարակական կազմակերպություն
«Բարձունք» գիտակրթական-ռազմավարական հասարակական կազմակերպություն
«Արշակունի» ռազմամարզական հասարակական կազմակերպություն
Հրաչյա Արզումանյան` ռազմական և ազգայի անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր
Նարեկ Ներսիսյան՝ իրավաբան, ռազմական փորձագետ
«Բերդ» կրթական, ռազմահայրենասիրականհասարակական կազմակերպություն
«Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» հասարակական կազմակերպություն
«ՈՄԱ Վանաձոր» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպություն
«Հայկական անկախության բանակ» ռազմամարզական կենտրոն հասարակական կազմակերպություն