Մեր բացթողումն է, որ primeminister կայքում Փաշինյանի չսափրված դեմքն է, բայց չենք հարմարվելու

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իշխանության հարմար օբյեկտ է սեփական մեղքերը բարդելու համար, 44 օրյա պատերազմի մեղքը բանակի վրա բարդեցին, Արցախի կորստի մեղքը Շահրամանյանի վրա են բարդում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով քննադատություններին, թե ինչու Եվլախի բանակցություններից հետո Ադրբեջանը կարողացավ գերեվարել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և ինչու չհեռացան, Մամիջանյանը նշեց, որ Արցախի ղեկավարությունը իր անձը ստորադասել է հարյուր հազար մարդկանց փրկության համար, Փաշինյանն իր կաշին փրկելու համար պարզ է՝ ինչ կանի, ինքն է ասել՝ կարող էր պատերազմը կանխել, բայց իրեն դավաճան կասեին։

Մանրամասները՝ տեսանյութում։