Երևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում «էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ:
Մինչ էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա հանդիսանում է Նուբարաշենի բնակիչ՝ 21-ամյա Սլավիկ Հ.-ն:
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Նուբարաշենի 11 փողոցի թիվ 1 շենքի հարակից վայրում Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից ատրճանակից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով էլ Սլավիկ Հ.ն հրազենային վնասվածքներ է ստացել: