Հույս ունենք առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել. Փաշինյանը՝ Թբիլիսիում

«Հայաստանը հիմա աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա և հույս ունեմ, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին», – ասել է նա:

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության երկու կարևոր սկզբունքի շուրջ. Բաքուն և Երևանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջանակությունն այն ընկալմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86,600 քկմ:

Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել 1991-ի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի՝ ԽՍՀՄ ժամանակ երկրների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ: