Դաժան սպանություն Ստեփանակերտում. հայաստանցի 59-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել զոհին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ 2023թ․-ի հունվարին Հայաստանի մարզերից մեկից 59-ամյա տղամարդը գտնվել է Ստեփանակերտում և հյուրընկալվել է իր ծանոթ տղամարդու տանը:

Պարզվել է, որ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հայաստանցի 59-ամյա տղամարդը ձեռքերով, ոտքերով ապա փայտե մահակով ծեծի է ենթարկել ստեփանակերտցի տղամարդուն՝ հարվածելով մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում գլխին և դեմքին, այնուհետև վերցրել է բաժակը ու մտցրել ծեծված տղամարդու մակկոկորդային շրջանը՝ վերին շնչառական ուղիների մեջ, ինչի հետևանքով էլ տղամարդը մեխանիկական շնչահեղձությունից տեղում մահացել է: