Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ. Բազրփաշ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը հայտարարեց, որ Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար։

«Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում», – նշեց նա։

«Մեր քաղաքականությունը հիմնվում է Կովկասում խաղաղության վրա, մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտություն ու գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կկարողանան լավագույն որոշումները կայացնել», – ընդգծեց Բազրփաշը։