Փաշինյանն ուզում է կալանավորի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հանձնի Բաքվին, դրա համար ստատուտն ընդունեց

Ալիևը մոտեցում ունի. ովքեր եղել են Արցախի նախագահ, ղեկավար, պետք է մեռնեն Ադրբեջանի բանտում, թիրախում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ռազմական ղեկավարությունը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Հռոմի ստատուտը արտաքին ագրեսիային չի վերաբերում, դա վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում կատարած գործողություններին և դա Փաշինյանին հնարավորություն է տալու ՀՀ նախկին նախագահներին, ՊՆ նախարարներին՝ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, ձերբակալել և հանձնել Հաագայի դատարանին, նրանք էլ՝ Ադրբեջանին։ Թիրախում է ՀՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, սա հասկանալով պետք է քայլեր ձեռնարկեն ոչ միայն երկիրը փրկելու, այլ նաև իրենց»,- ավելացրեց նախկին դեսպանը։
Մանրամասները՝ տեսանյութուն։