Երևանում թիվ 18 երթուղին սպասարկող ավտոբուսը կրակոցի կամ քարի հարված է ստացել

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի 3/3 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վնասվել է թիվ 18 երթուղին սպասարկող «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսի ձախ կողային հատվածի ապակին, գրում է shamshyan.com-ը։

Դեպքի վայրում հավաքված քաղքացիներն ասել են, որ ավտոբուսում եղել են մեծ թվով ուղևորներ, բարեբախտաբար տուժածներ չկան:

Թե ապակու վրա առկա անցքը ինչից է առաջացել․ արդյոք կրակոցի՞ց, թե՞ քարի հարվածից՝ պարզվում է։

Ավտոբուսը սպասարկում է Սիլիկյան թաղամասից դեպի Վարդաշեն թաղամաս: