Ադրբեջանի հասարակությունը կողմ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել բնակչության շրջանում պարզելու համար՝ «արդյո՞ք նրանք աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»:

Նշվում է, թե հարցման մասնակիցների 80,9% կողմ է արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանը։
Հարցվածների 18,3%-ը հակառակ դիրքորոշումն է արտահայտել և չի աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ հարցվածների 0,8%-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի վերաբերյալ։

Հարցումն իրականացվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 9-ը։