Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է. Չալաբյան

«ՀայաՔվե»-ն անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքել է և այսօր ԱԺ է մուտքագրում կից նախագիծը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, դա միջազգային  իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանալի է, որ Արցախն իրականում հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, երկար տարիներ եղել է բանակցությունների կողմ, Արցախի կարգավիճակի հետ կապված եղել են Մադրիդյան սկզբունքներ, որոնք մշակվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ուստի Արցախը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում», – ասաց նա։